|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Արձանագրենք, որ Իլհամ Ալիևի հայտարարությունների մի մասը, որում նա փորձում է իր հաղթանակը տոնել, ուղղված է ոչ թե Փաշինյանին, այլ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, որոնց նա իրական հակառակորդ է համարում։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Փաշինյանը վաղուց ծնկի է եկել և զիջել այն, որի մասին Ադրբեջանն անգամ չէր երազում։ Ադրբեջանի նախագահը ոչ միայն Փաշինյանի հետ է այդ տոնով խոսում, այլև մարդու, որը ներկայացնում է հայ ժողովուրդը։ Եվ Փաշինյանը պետք է պատասխան տա հայ ժողովրդին այսպիսի նվաստացած վիճակի հասցնելու և Արդբեջանի ղեկավարներին այսպիսի տոնով մեզ հետ խոսելու հնարավորություն ստեղծելու համար»,- ասաց պատգամավորը։