|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ենթադրյալ ընտրակաշառքի հետքով էին եկել, բայց բնականաբար չէին էլ հայտնաբերելու, որովհետև նման բան գոյություն չունի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը, ում Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող տանը Ոստիկանության հատուկ նշանակության վաշտը խուզարկություն իրականացրեց և հեռացավ։
«Սա ընդամենը քաղաքական հետապնդում է, քանի որ ես չեմ համակերպվում նվաստացած դրոշի հետ, իմ պայքարը շարունակվելու է մինչև հեռացնենք այդ խելագարին, Նիկոլի հերթական շոուն էր, նման բաներով մեզ չեն կարող վախեցնել»,-վստահեցրեց Սուրեն Մանուկյանը։
Նա միայն նշեց, որ տանը փոքր երեխաներ կային, որոնց վախենալու պատասխանը կստանան։
Մանրամասն՝ տեսանյութում․