Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էդիկ Անդրեասյանը գրում է.
«Ինչո՞վ բացատրել նիկոլականների հոգեկան ցնցումները: Մի՞թե նրանք, որ ժողովրդի 70-80 տոկոսի քվեն ունեն, վախենում են իրենց իսկ պնդումներով՝ գոյություն չունեցած ընդդիմության համախմբումից: Ինչ-որ հաթաթաներ են տալիս, սպառնում հաշվեհարդարներով, վերջնականապես մերժվելու և պատմության քաղաքական աղբամանում հայտնվելու տխուր հեռանկարներով: Ո՞ւմ մասին են նրանք խոսում, մի՞թե այն ընդդիմության, որի համախմբումից հանկարծ վախեցել են:
Ուշքի եկեք, ամոթ է, ձեզ պահեք իշխանության պես և մտածեք թե ինչ պատասխան եք տալու երկիրն ու ժողովրդին թշվառության դուռը հասցնելու համար: Իսկ ունա՞կ եք պատասխան տալու, թե՞ մտածում եք լեզուներիդ տալով կխաբեք, կանցնի կգնա: Թե բա նախկիններով հանդիպում են... Բա ո՞ւմ հետ հանդիպեն, ձեզ հե՞տ, որ երկու տարում երկու էշի գարի ջոկել չսովորեցիք: Էսօր էլ, երբ համաճարակը խեղդել է, դիմակ-դնչկալներից դենը բան չունեք առաջարկելու ժողովրդին: Ու դեռ խոսո՞ւմ եք:
Ո՞վ է ձեզ բարոյական իրավունք տվել որոշելու թե ինչ պետք է անեն ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն: Գուցե պետք է մի հատ էլ ձեզնից թույլտվությո՞ւն հարցնեին: Ո՞վ եք դուք, որտեղի՞ց եկաք, ի՞նչ ունեք արած, ո՞ւր եք գնում վերջապես, գիտե՞ք գոնե: Դուք էն չե՞ք, որ մտածում եք «թըպըցնել», քանի ձեռքներդ է ընկել, դուք էն չե՞ք, որ այն աստիճանի եք ընկել, որ նույնիսկ ուժ չունեք ապացուցելու, որ ուղտ չեք: 100-ական ստերի փաթեթներ՝ դա չի՞ ձեր ցույց տված արդյունքը՝ թղթի վրա գրած կամ լայվով հռչակած: Բան ունե՞ք ասելու՝ ձեր արած մի գործ ցույց տվեք էս ժողովրդին, աչքները կոխեք, որ ամեն ծառի տակ ու բեսեդկում չքրֆեն ձեր Նիկոլին:
Ձեզ մոտ, ասեմ, լավ է ստացվում խառնակչություն անելը, հանրությանը պառակտելը, Սփյուռքը Հայրենիքի, Հայրենիքը Սփյուռքի դեմ հանելը, ավանդական հայ ընտանիքները պղծելը, Հայոց լեզուն, Հայ գրականությունը և Հայոց պատմությունը բուհական ծրագրերից հանելը, հայ երիտասարդին և ուսանողներին փողոցում ծեծելը, բայց տրանսգենդերներին ճոխ ընդունելության արժանացնելն ու նրանց մասին ֆիլմ նկարելը, Ալիևի հետ վերելակում քիրվա դառնալն ու Հայաստանում Արցախի մասին հիստերիկ հայտարարություններ անելը: Սրանք, ի դեպ, Փաշինյան Նիկոլը հարկ չի համարել ընդգրկել իր ստերի 100-ական թղթածրարներում: Բայց ոչինչ, դրանք մեխվել են ժողովրդի ուղեղում ու դարձել ձեր խաչը, որ պետք է տանեք մինչև ձեր կարճ օրերի վախճանը:
Առողջ եղեք»: