կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-01 13:22
Հասարակություն

Հաստատվել են առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը. ԿԳՄՍՆ

Հաստատվել են առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2021-2022 թթ. ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:

Ըստ այդմ՝ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից հանրապետական փուլին կմասնակցի 200-320, «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից՝ 80-100, «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Պատմություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներից՝ 119, «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաներից՝ 99, «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաներից՝ 25-70, իսկ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից՝ 84 դպրոցական:

«Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Աշխարհագրություն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Ռուսաց լեզու» առարկաների օլիմպիադաները կանցկացվեն ՀՀ ԿԳՄՍՆ Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում, «Կենսաբանություն» առարկայինը՝ Երևանի թիվ 118 ավագ դպրոցում և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, «Քիմիա», «Պատմություն» և «Ինֆորմատիկա» առարկաներինը՝ Երևանի պետական համալսարանում, «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաներինը՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայինը՝ Մ.Ա.Ս.Է., Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցում, իսկ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայինը՝ Ա. Մանուկյանի անվան Նուբարաշենի ռազմամասնագիտացված դպրոցում:

Հրամանով հաստատվել են նաև մասնակիցների գիշերելու վայրերը: