Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են դպրոցականների 2020-2021 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը։
Համաձայն ընթացակարգերի՝ օլիմպիադաների բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է դպրոցում, երկրորդ փուլը՝ մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/, իսկ երրորդ փուլը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած վայրերում: Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները` հանրապետական կազմկոմիտեի որոշման համաձայն: Երկրորդ փուլի հաղթողները պարգևատրվում են մարզպետարանների /Երևանում՝ քաղաքապետարանի/ դիպլոմներով և գովասանագրերով:
Երրորդ փուլին մասնակցում են երկրորդ փուլում լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները` համաձայն հանրապետական կազմկոմիտեի որոշման: Երրորդ փուլի մասնակիցներին տրվում են օլիմպիադայի մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները պարգևատրվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիպլոմներով: Օլիմպիադայի երրորդ փուլի 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները համարվում են մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի ՀՀ թիմի հավակնորդներ:
Օլիմպիադաների վերաբերյալ տեղեկությունները տեղադրվում են www.olymp.am և lib.armedu.am կայքերում: