Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդման համաձայնությունը Բարձրագույն դատական խորհուրդը՝ ուշադրություն տվել է ՄԻԱՁԱՅՆ: Պատկերացնում եք Դատավորներին պաշտպանող կառույցը, ՄԻԱՁԱՅՆ ասում է՝ հետապնդեք Դատավորին:
Որոշ ժամանակ առաջ ասել էի ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող, հավասարակշռված ու պրոֆեսիոնալ վարք ու վարկ ունեցող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի:
Բոլորի համար պարզ է, որ ԲԴԽ-ն, լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում։ Եթե այս իշխանությունը որոշի պատժել հենց ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն դա էլ կանի՝ իրենք իրենց կպատժեն. Առանց հարցնելու, հեզ ու խոնարհաբար։
Չափազանց կարևոր է, որ մասնագիտական համայնքը դիրքորոշում է արտահայտում այս խայտառակ բռնապետական իրավիճակի վերաբերյալ և ցանկացած միջոցառման ինքս ևս մասնակցելու եմ:
Հիշեցման կարգով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողի պաշտոնավարման հարցով (ի թիվս այլի՝ 65 տարին լրանալու մասով) դիմել էինք Սահմանադրական դատարան, այդ գործով նիստը նշանակված է ս.թ. փետրվարի 8-ին»։
Հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունները բավարարել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բորիս Բախշիյանի որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Արամ Վարդևանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր