Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ-ը Սիրիայում կթողնի մոտ 600 զինծառայողի. ըստ Yerkir.am-ի՝ հայտնել է France Presse գործակալությունը՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերի խոսքերին հղումով:
«Մենք դեռևս դուրս ենք բերում զորքերը հյուսիսարևելյան Սիրիայից»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը Սեուլ մեկնելիս, որտեղից սկսվելու է նրա շրջագայությունը Ասիայում: «Մենք կունենանք մոտ 500-600 զինվոր»,- հավելել է նա:
Հարցին՝ այս թիվը ներառո՞ւմ է Հորդանանի եւ Իրաքի հարավարևելյան սահմանների մոտակայքում՝ Ալ Թանֆ բազայում տեղակայված մոտ 200 զինծառայողներին, Էսփերը պատասխանել է, որ նկատի ունի հյուսիսարևելյան Սիրիան, որտեղ նախագահը հանձնարարել է ապահովել նավթահանքերի անվտանգությունը:
Պենտագոնի ղեկավարը մանրամասնել է, որ թվերը կարող են տատանվել, հատկապես՝ եթե եվրոպացի դաշնակիցները երկրում իրենց ներկայությունն ամրապնդեն: