կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-16 16:00
Աշխարհ

Ռուսական զորքերի նկատելի առաջխաղացում չկա. Պենտագոն

Ռուսական զորքերի նկատելի առաջխաղացում չկա. Պենտագոն

Պենտագոնը նշում է, որ ռուսական ներխուժման մեկնարկից 20 օր անց ռուսական զորքերը դեռևս քիչ առաջընթաց են գրանցել Ուկրաինայում։

Միաժամանակ, ըստ ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյայի, մի քանի խոշոր քաղաքներ ուժեղ ռմբակոծվում են։ Դեպի Կիև շարժվող ռազմական շարասյունը գտնվում է ուկրաինական մայրաքաղաքից 20 կմ հեռու: Ռուսական զորքերը շարունակում են բախվել կոշտ դիմադրության Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովը և Նիկոլաևը գրավելու փորձերում:

Այնուամենայնիվ, ըստ ԱՄՆ-ի տվյալների, ներխուժող ռուսական ուժերը կարողացել են մեկուսացնել Չեռնիգովը՝ հյուսիսում, և Մարիուպոլը՝ հարավ-արևելքում, թեև Կիևն աշխատում է կապ պահպանել այդ քաղաքների ղեկավարության հետ:

ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշում է, որ թե՛ ռուսները, թե՛ ուկրաինացիները տեղակայել են իրենց մարտական հզորության մոտ 90%-ը։ Սպասվում է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ ավելի շատ զենք կհասնի Ուկրաինա.։