|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի հիմնական գործառույթը «բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ էթիկայի կանոնների, իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետեւելն է եւ եկամուտների հայտարարագրերը ստուգելն ու վերլուծելը», դեռեւս ամիսներ առաջ սկսել է ուսումնասիրել Արմեն Սարգսյանի ունեցվածքը եւ մասնավորապես «Հետքի» հրապարակումը՝ «Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7.5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ», որտեղ շոշափվում են նախագահի քրոջ՝ բժիշկ Կարինե Սարգսյանի, ու դստեր՝ Տաթեւիկ Սարգսյանի անունները:
Սակայն այս գործով որեւէ շոշափելի հիմքեր չեն գտել` վարույթ սկսելու: Այդ ուսումնասիրությունները չավարտված` շվեյցարական մի ընկերությունից հանձնաժողովը հարցում է ստացել, որով հետաքրքրվել են` արդյոք ՀՀ նախագահը Հայաստանում հայտարարագրե՞լ է Շվեյցարիայում առկա գույքն ու դրամական միջոցները: Հանձնաժողովը գրությամբ դիմել է նախագահի աշխատակազմին` պարզաբանում ստանալու, պատասխան չի ստացել, իսկ մի քանի օր անց Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում