Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հունվարի 28-ին՝ բանակի օրը, համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր՝ ինչպես է ՔՊ-ական Լուլուն անհագ ծիծաղում Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Մինչ օգտատերերը քննադատում էին պատգամավորի այդ վարքը, Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը, որը մշտապես աչքի է ընկնում զավեշտալի, երբեմն ոչ պատեհ, անպարկեշտ գրառումներով, փորձել է արդարացնել ՔՊ-ականների այդ պահվածքը՝ դա ներկայացնելով որպես սովորական, մարդկային մի բան․
«Հեչ ում հետ ա եղել, որ թաղումի կամ հոգեհանգստի ժամանակ խնդա, մենակ ճիշտը։ Իմ հետ եղել ա»,- գրել է Ավանի փոխթաղապետը՝ մեկնաբանություններում շարունակելով արդարացնել Լուսինե Բադալյանին՝ շարունակելով․
«Լավ էլի բռատ,դու հեչ խնդացած չկաս։ Ուղղակի աղջիկ ա, ի՞նչ գիտես, ինչ ա եղել, որ մենակ ինքը խնդաց։ Կարա մի բան տեսած լինի...»,- գրել է Ներսես Պողոսյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի այն դիտարկմանը, որ եթե այդպիսի վարքագիծ ցուցաբերեին նախկինները, ապա ՔՊ-ականները կսկսեին հայհոյել։