Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ պետք է ադրբեջանական կողմը ճշտի՝ կրակոցներ եղել են, թե ոչ, ինչ բնույթի են եղել։ Նա վստահ է, որ վերջին երկու օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր տարածած ապատեղեկատվություններով ագրեսիայի հիմք չի ստեղծում։
«ՀՀ ՊՆ-ն հերքեց , վերջ, Ադրբեջանը ագրեսիայի հիմք, կարծում եմ, չի կարող ստեղծել» ,- այսօր ԱԺ ճեպազրույցներում ասել է նա։
Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածում՝ Հայաստանին մեղադրելով իրենց դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու համար, ինչն էլ ՀՀ պաշտպանության նախարարությույնը հերքել է։
«Հերքումը հիմք է, որ ադրբեջանական կողմն էլ ճշտի, թե կրակոցներ ինչ բնույթի և որտեղից են եղել, մենք էլ պետք է ճշտենք, թե ինչ կրակոցներ են, եթե եղել են։ Բայց համոզված եմ, որ կրակոցներ չեն եղել։ Կրակոցներ միշտ կարող են լինել, անգամ լիակատար խաղաղության պարագայում, կրակոցներ, որոնք հրահրված չեն․ զինվորական է, կարող է՝ խմել է, մի հատ էլ կրակել է, բայց ոչ մեր կողմից, կարող է՝ իրենց կողմից»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։