Հայտնաբերվել է Քարվաճառում կորած 17-ամյա տղայի դին
Armlur.am-ը հայտնում է, որ Քարվաճառի գերեզմանների մոտ գտել են Քարվաճառի բնակիչ, օրերս, ըստ տեղեկությունների, դիվերսանտների կողմից գերեվարված 17-ամյա Սմբատ Ցականյանի դին: Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառի 17-ամյա մի բնակչի են գերեվարել, որին մի քանի օր շարունակ հարազատները գտնել չէին կարողանում: Մանրամասները՝ քիչ ուշ:
Yerkir.am-ը փորձեց տեղեկատվություն ստանալ ԼՂ ոստիկանությունից, որտեղ հրաժարվեցին կոնկրետ պատասխանել հարցին, սակայն, ըստ էության, չհերքեցին տղայի դիակի հայտնաբերման լուրը: