կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-27 20:16
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տնքալու են մեղքի տակ, սատկելու են․ հադրութցին՝ ՀՀ կառավարությանը

Տնքալու են մեղքի տակ, սատկելու են, Եռաբլուրը դարձրել են ծաղկանոց․ ԱԳՆ շենքի դիմաց Yerkir.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն է հայտնում Հադրութից բռնի տեղահանված մի քաղաքացի՝ մատնանշելով ՀՀ կառավարությանը։

«Հադրութը եւ Շուշին թուրքինը չէին, որ տվել են, նստել ա աթոռին ու հեշտությամբ տվել ա։ Իրեն ոստիկաններով շրջապատել ու թաքնվել ա, թե բա՝ կոռոնա ա, ի՞նչ կոռոնա, թող դուրս գա, իր ժողովրդի հետ խոսա։ Ամոթ ա, տենց ղեկավար չի կարող լինել»,- ասում է նա՝ խոսելով Փաշինյանի մասին։

Հիշեցնենք, որ այսօր Արցախից բռնի տեղահանվածները բողոքի ակցիա էին իրականացնում ԱԳՆ շենքի առջեւ՝ պահանջելով վերադարձնել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները, փախստականի կարգավիճակ տալ, ճանաչել Արցախի իրավաքաղաքական կարգավիճակը։

Լ․Ս․

Մանրամասները՝ տեսանյութում