Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ավստրիայի ԱԳ նախարարը խոստովանել է, որ Եվրոպան կախված է ռուսական գազից, և զգուշացրել է, որ Մոսկվայի դեմ որևէ պատժամիջոցներ կիրառելիս, հատկապես՝ «Հյուսիսային հոսք 2» գազային նախագծի դեմ, պետք է մտածել հետևանքների մասին։
«Մենք Եվրոպայում որոշ չափով կախված ենք Ռուսաստանի էներգետիկ մատակարարումներից: Մենք չենք կարող դա փոխել մեկ գիշերում, եթե ցանկանում ենք ջերմություն և էլեկտրաէներգիա ստանալ»,- ասել է Ալեքսանդր Շալենբերգը ավստրիական Die Presse թերթին տված հարցազրույցում:
Բացի դրանից՝ Ավստրիայի արտգործնախարարն ասել է, որ անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի որոշ դիրքորոշումներ անընդունելի են, օրինակ՝ Ուկրաինային ՆԱՏՕ չընդունելու պահանջը կամ այն երկրներից զորքերը դուրս բերելու առաջարկը , որոնք արդեն միացել են դաշինքին (1997 թ. ի վեր)։ «Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ հավասար երկխոսության»,- ասել է նա։
Շալենբերգը հավելել է. «Սակայն Ուկրաինա ներխուժելու դեպքում Պուտինին սպառնում են լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ։ Էսկալացիայի դեպքում կլինի շատ հստակ, միանշանակ և արագ պատասխան»։
Նա նաև նշել է, որ ԵՄ պատժամիջոցները չպետք է ազդեն «Հյուսիսային հոսք-2» գազատարի վրա, որը ֆինանսավորում է ավստրիական OMV ընկերությունը։
Վերջին շաբաթներին Ռուսաստանի և Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի միջև լարվածությունը սրվել է։ Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի՝ նրա դաշնակիցները և Ուկրաինայի արևմտամետ կառավարությունը Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինա ներխուժում նախապատրաստելու մեջ։ Ռուսաստանը հերքում է Արևմուտքի մեղադրանքներ՝ նշելով, որ լարվածությունը միտումնավոր է սրվում։