|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Չինաստանի միջև գազային համագործակցությանը. հայտնում է RT-ն:
Մեդվեդևը նշել է, որ ռուսական գազից Եվրոպայի հրաժարվելու դեպքում այն կարող է ուղարկվել Չինաստան, սակայն ընդգծել է, որ դա դեռ տեսական հնարավորություն է:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի ցանկանում հրաժարվել եվրոպական գործընկերներից, սակայն շատ վատ հեռանկարի դեպքում՝ զուտ տեսականորեն, գազը, որը կարող է չմատակարարվել Եվրոպա, կարող է ուղարկվել Չինաստան:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով գտնվում է Չինաստանում: