կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-22 13:29
Աշխարհ

ԱՄՆ-ը տարհանման պլան է մշակում Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին դուր բերելու համար. Bloomberg

ԱՄՆ-ը տարհանման պլան է մշակում Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին դուր բերելու համար. Bloomberg

ԱՄՆ պետդեպարտամենտն առաջիկա օրերին կարող է հայտարարել Ուկրաինայից դիվանագետների ընտանիքների պարտադիր տարհանման և անձնակազմի մի մասի կամավոր տարհանման մասին. հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ որոշումը դեռ կայացված չէ։

Տարհանման որոշումը չի նշանակում, թե ԱՄՆ-ը վստահ էը Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հարցում, այլ պարզապես արտացոլում է իրադարձությունների հնարավոր ընթացքի նախապատրաստությունը. ասել է Bloomberg-ի աղբյուրը:

Սպիտակ տան ներկայացուցիչը գործակալությանը բացատրել է, որ խոսքը սովորական պլանավորման մասին է՝ իրավիճակի վատթարացման դեպքում։ Նա հավելել է, որ Ուկրաինայում արդեն մտցվել է նախազգուշացման ամենաբարձր մակարդակը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։

«Ենթադրվում է, որ ԵՄ անդամ երկրների դեսպանատները մշակել են իրենց ծրագրերը, սակայն դիվանագետների հարազատներին տարհանելու համար քայլեր չեն ձեռնարկվում»,- ասել է գործակալության աղբյուրը։

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Ռուսաստանը հեռացնում է իր դիվանագետներին և նրանց ընտանիքներին Ուկրաինայում հյուպատոսարաններից, իսկ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին խոսել էր նման ծրագրերի վերաբերյալ իրազեկության մասին: ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որ Կիևում իր դեսպանատունը բնականոն աշխատում է։