կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-13 17:46
Առանց Կատեգորիա

ԱՄՆ քաղաքացիների համար Հայաստանից կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ

ԱՄՆ քաղաքացիների համար Հայաստանից կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարոություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ քաղաքացիների համար Հայաստանից կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ։

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.

«Ուրբաթ օրը՝ ապրիլի 17-ին` ժամը 15։00 ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ Սա Հայաստանից տարհանման նպատակով կազմակեպվող ՄԻԱԿ չվերթն է։ Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է անձամբ հոգան։ Ինքնաթիռը Դոհայում վայրէջք կկատարի տեղի ժամանակով ժամը 22:50: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Մանրամասն տեղեկությունների, այդ թվում՝ տոմսի արժեքի և չվերթի հետ կապված այլ տվյալների համար տե՛ս մեր կայքում զետեղված հայտարարությունը՝ https://am.usembassy.gov/message-u-s-citizens/»։