|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Հունիսի 23-ին Իրանը հայտարարել է, որ Վաշինգտոնը համաձայն է չեղյալ հայտարարել իրանական նավթի մատակարարումների, ինչպես նաև որոշ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ բոլոր պատժամիջոցները. գրում է Reuters-ը:
Հեռացող նախագահ Հասան Ռոհանիի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունները համահունչ էին իրանցի բարեփոխիչ պաշտոնյաների նախկին այն հայտարարություններին, որ Վաշինգտոնը պատրաստ է լուրջ զիջումների գնալ բանակցություններում, որոնք սկսվել են ապրիլին Վիեննայում:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերացնել Թրամփի սահմանած՝ ապահովագրության, նավթի և բեռնափոխադրումների բոլոր պատժամիջոցները»,– մեջբերում են իրանական ԶԼՄ–ները Ռոհանիի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզիի խոսքերը։
«Պայմանագրի համաձայն՝ Թրամփի նախագահության շուրջ 1040 պատժամիջոցները կչեղարկվեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերացնել որոշ պատժամիջոցներ Գերագույն առաջնորդին մոտ կանգնած անձանց նկատմամբ»,- ասել է Վաեզին: