Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ֆինլանդիան Ուկրաինային կտրամադրի մոտ 118 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ։ Այս մասին հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, գրում է gazeta.ru-ն։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է «լուրջ մնալ»։ Այս ֆոնին Հելսինկին որոշեց կատարել Կիևին տրված խոստումը՝ շարունակելու աջակցությունը։
«Դա կլինի ռազմական տեխնիկայի 25-րդ մատակարարումը Ուկրաինային։ Փաթեթում ներառված սարքավորումների մոտավոր արժեքը կազմում է մոտ 118 մլն եվրո», - ընդգծել են գերատեսչությունում։
Հրապարակումից հետևում է, որ այս պահի դրությամբ Կիևը Հելսինկիից ստացել է 2,3 մլրդ եվրոյի օգնություն։
Միաժամանակ, նախարարությունը որոշել է չհստակեցնել, թե Ֆինլանդիայի ղեկավարությունն այս անգամ ինչ տեխնիկա է մատակարարելու հակամարտության գոտի։ Նույնը վերաբերում է Ուկրաինա նոր սարքավորումների տեղափոխման ժամկետներին և դրա փոխադրման եղանակներին։