Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև աճող լարվածության ֆոնին՝ Կանադան Ուկրաինա է ուղարկել հատուկ նշանակության փոքրաթիվ ջոկատ: Այս մասին տեղեկությունը տարածում է կանադական Global News գործակալությունը։
Ըստ ԶԼՄ-ների՝ Կանադայի կառավարությունը որոշել է հատուկ նշանակության ջոկատ ուղարկել Ուկրաինա այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ուկրաինայում զինված հակամարտությունը կանխելու համար դիվանագիտական բանակցությունները դադարեցին, իսկ ռուսական զորքերը մնացին Ուկրաինայի հետ սահմանին:
«Ուկրաինա հատուկ նշանակության ուժերի ուղարկումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների ջանքերի մի մասն է՝ զսպելու համար ռուսական ագրեսիան Ուկրաինայում և բացահայտելու երկրին օգնելու ուղիները»,- Global News-ին ասել է աղբյուրը:
Հատուկ նշանակության ուժերի աշխատանքային խումբը պետք է նաև մշակի Կանադայի դիվանագիտական անձնակազմի տարհանման պլան լայնածավալ միջամտության դեպքում։
Հատկանշական է, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին մեկշաբաթյա այցով Ուկրաինայում է՝ վերահաստատելու Կանադայի աջակցությունը երկրի ինքնիշխանությանը։
«Ուկրաինայի տարածքում և դրա շուրջ ռուսական զորամիավորումների և տեխնիկայի կենտրոնացումը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Այս ագրեսիվ գործողությունները պետք է զսպվեն։ Կանադան կաշխատի իր միջազգային գործընկերների հետ՝ պաշտպանելու համար միջազգային կարգը և ուկրաինացիների մարդու իրավունքներն ու արժանապատվությունը»,- ասվում է Ջոլիի հայտարարության մեջ: