|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում արդարադատության նախարարությունը ներառել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին եզրակացությունը: Օրենքի նախաձեռնության հեղինակը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն է: Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է ընձեռում փոքրաթիվ խմբակցությունների միեւնույն անդամին ներկայացնել առավելագույնը 3 հանձնաժողովում:
Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների անդամների քանակը կարող է բավարար չլինել բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ապահովելու համար:
Խմբակցությունները իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ներգրաված լինեն բոլոր մշտական հանձնաժողովների աշխատանքներում, սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» գործող սահմանադրական օրենքը սահմանափակում է այդ հնարավորությունը, քանի որ փոքրաթիվ խմբակցությունները, հինգ մշտական հանձնաժողովից ավելի լինելու դեպքում, չեն կարող բոլոր հանձնաժողովներում ներգրավածություն ունենալ: Ըստ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի մշտական հանձնաժողովների առավելագույն քանակը 12-ն է: