|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ազգային ժողովում Հակոբ Արշակյանն այդպես էլ չկարողացավ կամ խուսափեց պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպմանը։
«Հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Ինչպես կասեր ձեր գործընկերը, քանի որ երկրում կարևոր գործընթացներ են ընթանում, ի վերջո, կարո՞ղ եք այդ գործընթացների մասին տեղյակ պահել և տեղեկացնել հանրությանը՝ ինչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը։ Ի վերջո, կարո՞ղ եք նաև պարզաբանել, թե որտեղ է ձեռք բերվել ներկայացուցիչներ ունենալու պայմանավորվածությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու կամ կարգավորելու փորձ անելու համար»։