կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-14 13:17
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերաքննիչը Արամ Հարությունյանի կալանքը թողեց ուժի մեջ․ «ապօրինություները շարունակվում են»

Վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ թողեց «Միասնական Վարդենիս» դաշինքի նախընտրական ցանկը գլխավորած Արամ Հարությունյանին կալանքի տակ պահելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Ցավոք սրտի, Վերաքննիչ դատարանը նույնպես մնաց նույն դիրքորոշման և չբավարարեց երկու պաշտպանների հիմնավոր բողոքը, ինչը հերթական անգամ ապացուցում է այն հանգամանքը, որ ապօրինություները շարունակվում են և քաղաքական բռնաճնշումները շարունակվում են»,-ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

Նա նկատեց, որ նմանատիպ վախի, տեռորի մթնոլորտում ակնհայտ է, որ նմանատիվ վճիռներ լինելու են և բռնաճնշումները շարունակվելու են։

Հիշեցնենք, որ «Միասնական Վարդենիս» դաշինքի նախընտրական ցանկը գլխավորած Արամ Հարությունյանին կալանավորել են այն բանից հետո, երբ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները միավորվելով՝ բավարար ձայներ ստացան ընդդիմադիր համայնքապետ ընտրելու համար և Արամ Հարությունյանը կարող էր դառնալ այդ համայնքապետը։ Նրա թիմի անդամները նաև համոզված էին, որ Արամ Հարությունյանին կալանավորեցին, որպեսզի համայնքապետի ընտրության ժամանակ ընդդիմությունից մեկ ձայն պակասի և ձայների հավասար հարաբերակցության պայմաններում համայնքապետ դառնա տարիքով ավագը՝ ՔՊ-ի թեկնածուն։ Բայց Արամ Հարությունյանը հենց կալանավայրում հրաժարվեց մանդատից, այն անցավ ցուցակի հաջորդ համարին, և մեկ ձայնի առավելությամբ Վարդենիսի համայնքապետ ընտրվեց ընդդիմադիր մեկ այլ թեկնածու՝ Ահարոն Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․