|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում հարգել Ղազախստանի ինքնիշխանությունը. ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է օտարերկրյա զորքերի մուտքին Ղազախստան։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը Ռուսաստանին կոչ է անում հարգել Ղազախստանի ինքնիշխանությունը։
«Բռնությունը պետք է դադարեցվի։ Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Իհարկե, Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկխոսությանը»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։