|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ԵՊՀ ռեկտորատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Վերահաստատելով մեր հավատարմությունը խոսքի ազատության արժեքին և մեր համոզմունքը ցանկացած երևույթ ազատորեն քննարկելու հարցում, ըմբռնումով մոտենալով hամալսարանի մի խումբ ուսանողների վրդովմունքին՝ ԵՊՀ ռեկտորատը դատապարտում է խոսքի ազատության և քաղաքակիրթ վարքագծի սահմանն անցնող բոլոր անթույլատրելի երևույթները՝ լինեն դրանք ուսանողուհու կողմից մատներով ցուցադրվող անպարկեշտ ժեստեր, թե՛ ռեկտորի օգնականի կողմից անթույլատրելի արտահայտություններ, թե՛ դասադուլին կողմ և դեմ հանդես եկող որոշ ուսանողների կողմից հայհոյանքներ:
Դիմում ենք բոլորին՝ դրսևորել փոխադարձ հարգանք և իրարամերժ տեսակետներ լսելու ունակություն: Զսպվածության ու կոռեկտության կոչ ենք անում նաև այն լրատվամիջոցներին, որոնք դեպքերը մեկնաբանելիս օգտագործում են մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, տարածում են ապատեղեկատվություն և խուսափում համակողմանի լուսաբանման գործելաոճից»: