|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մեծ Բրիտանիայի իշխանությունները խստացրել են փողոցային հանցագործության նկատմամբ պայքարը. Sunday Telegraph-ին տված հարցազրույցում վարչապետ Դեւիդ Քեմերոնը խոստացել է ամերիկյան տիպի` այսպես կոչված` «զրո հանդուրժողականություն» ծրագիրը կիրառել փողոցային անկարգությունների մասնակիցների եւ դիակապտողների նկատմամբ:
«Զրո հանդուրժողականություն» մարտավարությունը նախատեսում է խիստ պատիժներ նույնիսկ ամենաչնչին իրավախախտումների համար, ինչը փողոցային ավազակախմբերին ցույց է տալու, որ կառավարությունը մտադիր չէ աչք փակել նրանց գործողությունների վրա:
Ներկայումս Լոնդոնի փողոցներում պարեկություն է իրականացնում 16 հազար ոստիկան` օգոստոսի 6-ից սկսված փողոցային անկարգությունների ժամանակ գործող 6 հազարի փոխարեն, ձերբակալված է ավելի քան 2000 մարդ: