կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-05 12:05
Տարածաշրջան

Բաղդադի օդանավակայանի տարածքը հրթիռակոծվել է

Բաղդադի օդանավակայանի տարածքը հրթիռակոծվել է

Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող «Վիկտորիա» ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել։ Ըստ Nasnews-ի՝ բազան գնդակոծվել է ՀԿՌՀ-ներից։ Պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։

Միևնույն ժամանակ, իրաքցի լրագրող Օմեր ալ Ջենաբին թվիթերյան իր էջում գրել է, որ Իրանին մոտ կանգնած զինված խմբավորումները վերջին երկու օրվա ընթացքում երեք հարձակում են իրականացրել։ Լրագրողը նշել է, որ խմբավորումների նպատակը ոչ թե սպանությունն է կամ վնասելը, այլ երկրում իրավիճակի սրումը։

Հատկանշական է, որ օդանավակայանի գնդակոծությունն իրականացվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության երկրորդ տարելիցի օրը։