Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սյունիքում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ իշխանությունները Սյունիքի մարզկենտրոն են ցանկանում դարձնել Սիսիան քաղաքը և մարզպետարանը տեղափոխում են Սիսիան։
Բանն այն է, որ պատերազմից հետո Հայաստանի հարավ-արևելքը՝ Սյունիքը անվտանգային լուրջ մարտահրավերների առջև է կանգնած 2021 թվականին՝ Փաշինյանի հայտարարած խաղաղ դարաշրջանում թշնամուն զիջվեց Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ավտոճանապարհները։
Մարզկենտրոն Կապան հասնելը նախքան պատերազմն էլ դժվար էր, այժմ դժվարությունները քառակի ավելացել են, այլընտրանքային կոչվող ճանապարհով էլ հեշտ չէ հասնել Կապան՝ ոլորանները շատ են, Գորիս- Կապան հիմնական ճանապարհն էլ զիջելուց հետո, ճանապարհն էլ ավելի է երկարել։
Ավելի հատկանշական է, որ թշնամին վերջին շրջանում չի թաքցնում ախորժակը․ Իր բաղձալի «Զանգեզուրի միջանցք»-ի համար Ալիևն արդեն ժամկետներ է պահանջել և կարելի է ենթադրել, որ մարզկենտրոնի փոփոխությունը կարող է անմիջական կապ ունենալ թշնամու երազանքի իրագործման հետ։
Yerevan.Today-ի հետ զրույցում, սակայն, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ժխտում է այս տեղեկությունները․ «Նման բան չկա»,- մեզ հետ զրույցում ասաց մարզպետը և այլ մեկնաբանություն չտվեց։