կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-30 21:07
Հասարակություն

Թուրքիայի ու մեր կառավարության համատեղ շահերը հակասում են մեր տնտեսական շահերին. գործարարը՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացման մասին

Թուրքիայի ու մեր կառավարության համատեղ շահերը հակասում են մեր տնտեսական շահերին. գործարարը՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացման մասին

Թուրքական ապրանքների էմբարգոն բացվեց: Սա զուտ քաղաքական որոշում է, որևէ տնտեսական հիմնավորում հետևում չկա, ոչ մեկ թող լոլոներ չկարդա «տնտեսական նպատակահարմարության» մասին:

Թուրքական արտադրողին հայրենականի նկատմամբ առավելություն տալը չի կարող որևէ տրամաբանական հիմնավորում ունենալ:
 
Հիմա կասեք ինչ առավելություն են տալիս թուրքականին.
 
1-ին առավելություն. թուրքական ապրանքը Հայաստան է ներկրվում կարգոյով, ասել է թե՝ տուրքերը կիլոգրամի համար է վճարվում: Օրինակ, եթե թուրքիայից կոշիկ ներկրեք, ապա հարկերը տալու եք կիլոգրամից, որն անհամեմատ ավելի փոքր թիվ է կազմում, քան, ասենք տեղական Սալիի ամեն կոշիկից վճարած ԱԱՀ-ն ու մնացած հարկերը: Հանուն արդարության ասեմ, որ հայրենական արտադրանիք նկատմամբ նույն առավելությունը տրված է նաև չինական ապրանքներին:
 
2-րդ առավելություն. թուրքական ընկերություններն անհամեմատ ավելի մեծ են, ավելի մեծ մարքեթինգային ու ներդրումային բյուջեներով: Ինչը ենթադրում է, որ «հավասար պայմանների» դեպքում թուրքականը միշտ էլ առավելություն է ունենալու: Ու մանկամտություն է հայրենական արտադրողին թողնելն էդ հսկաների հետ «ազատ մրցակցելու»: Էդ ոնց որ 54 կիլոգրամանոց բռնցքամարտիկին քցես 110 կիլոգրամանոց ծանր քաշայինի հետ ու ասես կանոնները երկուսիդ համար էլ նույնն են, դե մենամարտեք:
 
3-րդ առավելություն. լիրայի ցածր արժեքը, որն իրենց արտահանողներին մեծ առավելություն է տալիա: Թուրքական ապրանքներին էս մի առավելությունը մերոնք չեն տվել, բայց մերոնք «լավ պահի» բացեցին հայկական շուկան թուրքականի նկատմամբ:
Տարօրինակ իրավիճակ է, երբ Թուրքիայի ու մեր կառավարության համատեղ շահերը հակասում են մեր տնտեսական շահերին:
 
Վահրամ Միրաքյան
 
«Մանթաշով» գործարարների միության անդամ