|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Ընդդիմադիր թեկնածու Ահարոն Խաչատրյանի՝ Վարդենիսի համայնքապետ ընտրվելու մասին փաստաթուղթը քաղաքապետարանի աշխատակազմին հանձնելու անհնարինության պատճառով ընդդիմադիրները արձանագրություն կազմեցին այն ի պահ առնելու մասին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Արձանագրության մեջ նշվում էր, որ դեկտեմբերի 30-ին կայացած ավագանու նիստի արձանագրությունները, որում հաղթել է Ահարոն խաչատրյանը Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմից որևէ մեկը չի ընդունում, իսկ առաջատար մասնագետը, ով համապատասխան գրությունը ստանալու լրացումները կատարեց, ստացավ հեռախոսազանգ, որից հետո պատռեց իր ստանալու մասին գրությունը և հեռացավ։
Այս պատճառով էլ հարկադրված են ավագանու նիստի արձանագրությունը և ընտրած քվեաթերթիկների պատճեներն ուղարկել փոստով, իսկ արձանագրության և քվեաթեթիկների բնօրինակները ի պահ հանձնել Սաթենիկ Մինասյանին, որ հնարավորություն ստեղծվի այն հանձնել աշխատակազմին։
Մանրամասն՝ տեսանյութում․