Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստը տապալվեց՝ հայտնում է Yerkir.am-ը։
Վարդենիս խոշորացված համայնքի համայնքապետարանի առջև քաղաքացիները փորձում են թույլ չտալ, որ բերման ենթարկեն ավագանու ընդդիմադիր անդամներից մի քանիսին, այդ թվում՝ Ահարոն Խաչատրյանին և Կարեն Մկրտչյանին։
«Նրանց ՔՊ-ական համայնքապետ Արա Մելքոնյանն է կանչել, ներսը կռիվ է արել»,-ասացին համայնքապետարանի շենք մտնել փորձող քաղաքացիները։
Նրանք վստահեցրին, որ Արամ Մելքոնյանն առավոտից ավագանու անդամներին է վիրավորում։
«ՔՊ-ականը, հիմա որ կրվել է, անամոթի պես վեճ է սարքում, ուզում է մեր թեկնածուներին բռնել տա, ինչը որ իրենց հագով է, իրենք մենակ կարան բռնել տան, չեն էլ ամաչում»,-ասաց քաղաքացին։
Խոշորացվածը ձեր Նիկոլն է որոշել, ասաց նա, կոալիցիայի մասին օրենքն էլ ձեր ընդունած օրենքն է, հիմա պարտվել եք, ամոթ է, դեմը Նոր տարի է, մարդկանց խի՞ եք բռնել տալիս։
Նրանք հիշեցրին, որ ընդդիմադիրների համայնքապետի միասնական թեկնածու Հարությունյանին արդեն բռնել են տվել, հիմա էլ վերջին րոպեին ՔՊ-ականները վեճ են ուզում սարքել, որ ընդդիմադիր մյուս թեկնածուներին էլ բռնել տան։
Համայնքապետարանից դուրս եկող Արամ Մելքոնյանը Yerkir.am-ին ասաց, որ ներսում փոքրիկ միջադեպ է եղել։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Վարդենիս խոշորացված համայնքում Քաղաքացիական պայմանագիրը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։ Ապա «Միասնական Վարդենիսի» առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։ Իշխող թիմը վերահաշվարկից հետո համայնքապետ ընտրելու հնարավորություն ստացավ։ Ընդդիմադիրները, սակայն, նույնպես վերահաշվարկ պահանջեցին և ընտրությունների այդ արդյունքները բողոքարկեցին դատարանում։
Ընդդիմադիր երկու թիմերը՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները որոշել են ուղղակի թույլ չտալ, որպեսզի ՔՊ-ի ներկայացուցիչն ընտրվի համայնքապետ․ քրեակատարողական հիմնարկում ցուցակի առաջին համարը՝ Արամ Հարությունյանը, ինքնաբացարկի դիմում է գրել և հանձնել է դիմումը հիմնարկի ղեկավարությանը։ Մանդատների բաշխումից հետո այս ինքնաբացարկը պետք է քննարկվի և Արամ Հարությունյանի մանդատը պետք է անցնի «Միասնական Վարդենիս» դաշինքի հաջորդ համարին, և վերկանագնվի մանդատների 14/13 հարաբերակցությունը։ Մինչ այդ 13/13 էր, քանի որ Արամ Հարությունյանը կալանավորված էր և չէր կարողանալու մասնակցել ավագանու նիստին, և ՔՊ-ն հույս ուներ, որ կանցնի տարիքով ավագը՝ իրենց թեկնածուն, բայց ընդդիմադիրները թույլ չեն տալու, որ այդպես լինի։
Մանրամասն՝ տեսանյութում․
Տես նաև՝ Մանդատագողություն՝ օրը ցերեկով կամ ի՞նչ է կատարվում Վարդենիսում։
Տես նաև՝ Նոր ձերբակալություն. իշխանությունները Վարդենիսի ավագանին փորձում են նվաճել զոռբայությամբ:
Տես նաև՝ Հաղ-թա-նա'կ. ցուցարարները Վարդենիսում շարունակում են փակ պահել ճանապարհը:
Տես նաև՝ Վարդենիսում 2 դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասին: