|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեքշաբթի Մոլոտովի կոկտեյլ է նետվել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա, ոչ ոք չի տուժել, կրակը մարվել է։
«Այսպես կոչված՝ Մոլոտովի կոկտեյլը նետվել է Ռակովեցկայա փողոցում գտնվող՝ Թուրքիայի դեսպանատան շենքի վրա»,- գրում է РИА Новости-ն։
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհը մարել են դեսպանատան աշխատակիցները։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ ոստիկանությունը բերման է ենթարկել Թուրքիայի 34-ամյա քաղաքացու։ Տեսահսկման խցիկների կադրերից երևում է, որ տղամարդուն ուղեկցել է երկրորդ անձ, որը փախել է։ Մայթին ոստիկանները հայտնաբերել են թղթե տոպրակ, որի մեջ եղել են չորս մոլոտովյան կոկտեյլներ: