|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լեհաստանի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնում տղամարդը դանակով զինված` հարձակվել է մարդկանց վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով RFM.FM ռադիոկայանին: ՄԻջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 8 մարդ վիրավոր է:
Մոտ 27 տարեկան տղամարդը մտել է առևտրի կենտրոն և դանակով հարվածներ է հասցրել մարդկանց: Վիրավորներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում: Ոստիկանությունը բռնել է հանցագործին, և այժմ իրավապահները փորձում են բացահայտել կատարվածի շարժառիթները: Արդեն հստակ է, որ նա սթափ վիճակում է եղել, և նախկինում դատապարտված չի եղել: