|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Դեկտեմբերի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՀՕՊ զորամասերից մեկը: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցվել է ՀՀ օդային տարածությունում պետական սահմանի ապահովման օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շրջել է զորամասի տարածքում, տվել համապատասխան հանձնարարականներ ծառայության կազմակերպման վերաբերյալ, շնորհավորել զինծառայողներին գալիք ամանորի կապակցությամբ: