Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել դաշինքի՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ․ հայտնում են «Հայաստան» դաշինքից։
Անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի։ Որպես հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող մարզ, հարցերի մի մասը վերաբերել է ոլորտի հեռանկարներին։ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինչպես է պատկերացնում գյուղատնտեսական խնդիրների լուծումը՝ գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալն էականորեն պետք է մեծանա, ոռոգման ջրի սակագինը դառնա սիմվոլիկ, գյուղացին պետք է չունենա պարարտանյութերի, ոռոգման ջրի, առավել ևս՝ արտադրանքի սպառման խնդիր։
Անդրադարձ է կատարվել բանակի մարտունակության բարձրացմանը, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, գերիներին, կրթական քաղաքականությանն ու այլ հարցերի։
Քոչարյանը հայտարարել է, որ հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն, և ընդհանրապես, ամեն ինչ լավ է լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում։