կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-25 17:14
Քաղաքական

«Ո՞նց կարելի է մեկնաբանել կամ լուրջ ընդունել Ժիրինովսկու ասածները»

«Ո՞նց կարելի է մեկնաբանել կամ լուրջ ընդունել Ժիրինովսկու ասածները»

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում անգամ չցանկացավ անդրադառնալ Ժիրինովսկու հայտարարություններին` ընդգծելով, որ կարևոր գործով է զբաղված: «Էլ մի' շարունակեք, չեմ ուզում որևէ բան ասել այդ մասին: Մենք ավելի կարևոր գործով ենք զբաղված»,- ասաց նա:

 

Նույն թեմայի առնչությամբ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց. «Ժիրինովսկին ունի իր գործընկերները, թող նրանք էլ մեկնաբանեն: Ժիրինովսկու ասածները ո՞նց կարելի է մեկնաբանել կամ լուրջ ընդունել: Ի՞նչ է, Ժիրինովսկու հերթական մտքի արգասիքը գովազդե՞նք մեր պատասխանով, չեմ կարծում, որ դա ճիշտ է»:

 

Տեղեկացնենք, որ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ադրբեջանական Haqqin.az-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին` ասելով. «Այս խնդիրը հեշտ չէ լուծել: Եթե Ղարաբաղը տրվի Ադրբեջանին, հայերը կնեղանան: Եթե պահպանվի ներկայիս ստատուս քվոն, ապա դուք կնեղանաք (ադրբեջանցիները): Հետևաբար, կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է Մոսկվայի ենթակայության տակ անցնի»: