Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանն այսօր՝ ապրիլի 27–ին, միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Զաքարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերացնելու պահանջով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Գայանե Պապոյանը, որի համոզմամբ՝ առաջադրված մեղադրանքն անհիմն է։
Փաստաբանը հիշեցրել է, որ Մխիթար Զաքարյանի եւ՛ ձերբակալման իրավաչափությունը վիճարկելիս, եւ՛ կալանավորման միջնորդությունը քննարկելիս, դատարաններն արձանագրել են հիմնավոր կասկածի բացակայությունը։
«Այլ կերպ ասած՝ Մխիթար Զաքարյանի առնչությունն իրեն մեղսագրված արարքին անգամ հիմնավոր կասկածի մակարդակում չի հիմնավորվել։ Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական հետապնդում։ ՀՀ Գլխավոր Դատախազություն, պարոն Դավթյան, Դուք պարզապես պարտավոր եք գործել քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում եւ վերացնել ակնհայտ շինծու մեղադրանքը»,– գրել է Մեղրիի համայնքապետի փաստաբանը։
Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։ Զաքարյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել այն բանից հետո, երբ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներ էին իրականացվել։