Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Գլխավոր դատախազության դիմաց այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 17:00-ին բողոքի ակցիա տեղի կունենա «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը վերացնելու պահանջով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը:
«Երեկ՝ հունիսի 23-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
Արմեն Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց»,– ասվում է հաղորդագրության մեջ։