Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիմա այս մարդիկ ասում են, որ Հայկ Մարությանը հեղափոխական արժեքներից շեղվել է, սա ասում են մարդիկ, որոնք 200 հազար դոլարով մեքենա են գնում, հետո էլ ամբողջ թիմով լծվում են դա արդարացնելուն: Այս մասին իր ելույթում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Պատկերացնում եք մի երկիր, որտեղ աղքատության ցուցանիշը 30 տոկոս է, մի երկիր, որտեղ միջազգային գործընկերներից գումար ենք խնդրում մանկապարտեզ կառուցելու համար, ճանապարհներ կառուցելու համար: Այսքանից հետո արդարացնում են, թե դա երկրի պրիստիժի համար է արվում, սխալվում եք, հարգելինե՛րս, դրանով դուք խղճահարության արժանի չեք, այլ միայն քմծիծաղի: Ես այս ընթացքում երբեք պարգևավճար չեմ ստացել, վարորդ չեմ ունեցել, էկոնոմ դասի մեքենա եմ վարել, թիկնապահներ չեմ ունեցել, սա հերոսություն չէ, սա նորմալ է, այստեղ պետական աշխատանքը զոհողություն պետք է լինի դեռ երկար տարիներ, սակայն ՔՊ-ն չի կիսում այս մոտեցումը»,-ասաց նա: