Դեկտեմբերի 5-ին կայացած Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական կարգով ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուների ցանկը գլխավորում էր Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, ստացավ 5710 քվե, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ավագանու թեկնածուների ցանկը գլխավորում էր Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ստացավ 3856 քվե, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, որի ավագանու թեկնածուների ցանկը գլխավորում էր գործարար Մհեր Աղամյանը, ստացավ 3480 քվե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նոյեմբերյան համայնքի ավագանում ունեցավ 9, «Ապրելու երկիր» եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները՝ 6-ական տեղեր։
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին կայացած նորընտիր ավագանու նիստում կայացած քվեարկությամբ Արսեն Աղաբաբյանը ստացել է 12 քվե, «Ապրելու երկիր» եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների ոչ պաշտոնական կոալիցիան Նոյեմբերյանում կայացավ։
Արսեն Աղաբաբյանի եւ Մհեր Աղամյանի միջեւ այդ մասին դեռեւս նախընտրական շրջանում պայմանավորվածություն կար, իսկ ետընտրական շրջանում «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ իրենք չեն համագործակցի դրսից գործուղված կեղծ մեկենասների հետ, հավանաբար նկատի ունենալով Ռուբեն Վարդանյանին, ու անունը կապվում է «Ապրելու երկիր» կուսակցության հետ։
Ոսկան Սարգսյան