|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Փաստ»-ը գրում է. «Կիրակի օրը Հայաստանի 19 համայնքներում ՏԻՄ ընտրությունները հետաքրքիր արդյունքներով ավարտվեցին։ Առաջադրված գործող համայնքապետերը հիմնականում վերընտրվել են։ Նրանց գերակշիռ մասն անկուսակցականներ են, անգամ երկարամյա ՀՀԿ-ականները հրաժարվել են կուսակցական պատկանելությունից։
Վերընտրվել են Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի ղեկավար Հրայր Գալստյանը, Տանձուտի գործող համայնքապետ Մխիթար Պետրոսյանը, Արագածոտնի Ղազարավան համայնքի ղեկավար Հայկ Ասատրյանը։ Վերընտրվել է նաև 21 տարի Արարատի մարզի Մրգանուշ համայնքը ղեկավարած դաշնակցական Մանվել Սարգսյանը։
Հակառակ պատկերն է Արմավիրի Փարաքար համայնքում․ երկարամյա գործող համայնքապետ Սամվել Վարդանյանը պարտվել է դատվածություն ունեցող թեկնածու Դավիթ Մինասյանին։ Ուշագրավ է, որ Փարաքարում Սասուն Միքայելյանի թեկնածուն ևս չկարողացավ հաղթել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։