Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր՝ նոյեմբերի 15-ին կայացել է Տաթեւ համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ ավագանու մեծամասնության կողմից համայնքի ղեկավար է ընտրվել՝ «Շանթ» դաշինք ազգայնական կուսակցության Տաթև համայնքի ավագանու ցուցակը գլխավորող Սամվել Լալայանը:
Ավագանիում դարձան մեծամասնություն «Շանթ» դաշինքն ու «Ապրելու երկիր»-ը, որոնք ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Ի դեպ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները չեն մասնակցել նիստին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյուքներով Տաթևում «Շանթ» դաշինքը հավաքել էր 949 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 337 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 1280 ձայն:
Ըստ այդմ նշենք, որ Տաթեւ համայնքի ավագանու 15 մանդատները բաշխվեցին հետեւյալ կերպ․ «Շանթ» դաշինքը ստացավ 6 մանդատ, «Ապրելու երկիրը»՝ 2 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7 մանդատ: