Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը երեկ հայտարարեց, որ միանալու են Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Այս պահվածքն արտաքուստ տարօրինակ է, քանի որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, եւ Աբովյանում էլ հստակ հայտարարեցին, որ ՔՊ-ին չեն միանալու, իսկ այս պարագայում, փաստորեն, միանում են։
Բայց այս շահերի համընկնումը միանգամայն հասկանալի է, եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինքն է նման քաղաքական որոշում կայացրել՝ միանալ Մարությանին գահընկեց անելու գործընթացին, չնայած ԲՀԿ խմբակցությունում ոմանք դեմ են դրան։ Իսկ Ծառուկյանի որոշման պատճառը շատ պարզ է՝ Կարգին Հայկոն, իր քաղաքապետ դարձած օրվանից, Ծառուկյանի, նրա նախաձեռնությունների դեմ քայլեր է անում։
Մասնավորապես՝ շինթույլտվություններ չի տրամադրում եւ ամեն ինչ արեց «Կինոմոսկվայի» մոտ կառուցվող հյուրանոցի շինարարությունը կասեցնելու համար։ Խանգարեց արաբական շեյխերի ծրագրերի իրականացմանը, հեռախոսով խոսելու ու ջինս հագած լինելու պատրվակով տապալեց բանակցությունները, եւ Երեւանում նրանք ներդրումներ չարեցին ու հրաժարվեցին մեծ հիվանդանոց կառուցելու մտքից։
Բայց նաեւ չի բացառվում, որ Մարությանին անվստահություն հայտնելու փակ-գաղտնի քվեարկության ժամանակ ԲՀԿ-ականները չքվեարկեն Հայկոյի դեմ ու տապալեն իշխանությունների նախաձեռնությունը։ Հատկապես, որ «Իմ քայլում» էլ կա նման տրամադրվածություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում