|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Ինչ վերաբերում է դրոններին, մենք շարունակում ենք դրանք գնել. Բրյուսելում իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը։
«Պատերազմի ավարտից հետո մենք ստորագրեցինք նոր պայմանագրեր նոր մոդիֆիկացիաների ձեռք բերման համար, և ինչպես դուք նշեցիք, մենք միաժամանակ արտադրում և շուկա ենք մատակարարում ոչ թե կործանիչ և կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, այլ հետախուզական անօդաչուներ։ Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում ավելի քան 30 երկիր, մենք արդեն մշակել ենք ռազմարդյունաբերական համալիր, որը բավարարում է մեր հիմնական կարիքները։ Մենք դա շարունակում ենք, քանի որ, ինչպես արդեն նշեցի, դեռ կա հայկական ռեւանշիզմի, կայունության խախտման սպառնալիք։ Այսպիսով՝ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի պաշտպանել մեր սահմանները».- ասել է Ադրբեջանի նախագահը: