|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ ալ Սաուդի հետ: Այս մասին ասվում է երեքշաբթի Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները:
Վերջին շրջանում Թուրքիան սկսել է արաբական աշխարհի երկրների հետ ունեցած տարաձայնությունները հարթելու գործընթաց։ Առաջիններից է Եգիպտոսը, որի հետ հարաբերությունները խզված են 2013 թ.–ից։