կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-08 19:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու կապիտուլացիայի ստորագրումից հետո էլ մենք օր-օրի սահմանների կորուստներ ենք ունենում. Արմենուհի Կյուրեղյան

Հասարակությունը պետք է  այսօր ոտքի կանգնի և այս կառավարությունից պահանջի պատասխանել` ինչու այս կառավարությունը չարեց ամեն ինչ, որպեսզի կանխի պատերազմը, ինչու չարեց ամեն ինչ, որ շուտ կանգնեցնի պատերազմը։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը։

«Հասարակությունը պետք է ոտքի կանգնի և այս կառավարությունից պահանջի պատասխանել՝ ինչու կապիտուլացիայի ստորագրումից հետո էլ մենք օր օրի սահմանների կորուստներ ենք ունենում, հազար ու մի այլ կորուստներ ենք ունենում և այս ամենից հետո հայտարարել, որ գերիների և անհայտ կորածների թիվը պետական գաղտնիք է, դա ընդամենը անբարոյականություն է սեփական ժողովրդի առաջ»,–ասած նա։

Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ կանայք պետք է ոտքի կանգնեն և պայքարեն պետություն ունենալու, պետականությունը պահպանելու իրավունքի համար։ Նա տանը նստած մայրերին ու քույրերին, ովքեր հասկանում են, որ ազգն աղետի առաջ է, կոչ արեց դուրս գալ և միանալ հանրության պայքարին։ «Մնալով տանը՝ նրանք նպաստում են, որ մեր ողջ մնացած տղաները արտագաղթեն, նպաստելու են, որ մեր աղջիկներն ամուսնանան օտարազգիների հետ, և իրենք ունենալու են միայնակ ծերություն, նրանք, մնալով տանը, նպաստելու են, որ փոքրանալու է հացի խնդիրը լուծելու հնարավորությունը»,–ասաց նա և նշեց, որ վաղուց արդեն ժամանակն է, որ կանայք, երիտասարդ աղջիկները ոտքի կանգնեն և պայքարեն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: