Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ միջադեպի գործով բացտրություն տալու: ArmLur.am-ի հետ զրույցում Հրաչյա Հակոբյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ներկայացել է երկու օր առաջ, տվել է բացատրություն եւ այլ մանրամասներ հայտնել չի կարող: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հրաչյա Հակոբյանը իր բացատրության մեջ տվել է Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի անունը:
Ի դեպ ԱԱԾ-ն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին եւս հրավիրվել էր ԱԱԾ՝ բացատրություն տալու: Մեզ հայտնի դարձավ, որ վերջինս հրաժարվել է որևէ բացատրություն տալ:
Հավելենք, որ ԱԱԾ-ում բացատրություն են տվել նաեւ Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը եւ Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր եղել: ԱԺ ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականները իշխանականների հետ փորձել էին հաշիվ մաքրել: Այս պահին ԱԱԾ-ուն նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է: