|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՍԴ որոշման երկրորդ մասը վերաբերում էր այն հարցին, թե երբ մարդ պատգամավոր է դառնում, արդյո՞ք հնարավոր է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակել: Այսպես ասեմ՝ մեր գործընկերները կալանավորված էին X կամ Y հիմքերով, բացառապես նոր հիմքի պայմաններում կարող է նոր կալանավորման հարց առաջանալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Ցանկացած միջնորդություն, որ դատախազությունը բերի Աժ, բավարարվելու է, որովհետև դուք տեսնում եք դատախազության և իշխանական պատգամավորների կապը, դրա համար գոնե մեկ իշխանական պատգամավոր կարող էր ասել՝ ես կարդացել եմ Սահմանադրությունը, այս ի՞նչ է կատարվում։ Բայց դա չի եղել: Ամեն դեպքում՝ հաշվի առեք, որ գոյություն ունի քրեական դատավարության օրենսգիրք, որը սահմանափակում է ցանկություններ, իղձեր և հնարավորություններ»,- ասաց նա: