կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 21:00
Քաղաքական

Պրեմիերա․ «Դաշնակցությո՛ւնն ես»

Ազգային և հեղափոխական երգերի մեկնաբան ընկեր Սաքո Բուդուզյանը նոր երգ է ներկայացրել, որը կոչվում է «Դաշնակցությո՛ւնն ես»։ Երգի խոսքերի հեղինակը Հասմիկ Բալեյանն է, երաժշտության և գործիքավորման հեղինակը՝ Հովիկ Ադուրյանը։

Սաքո Բուդուզյանը Yerkir.am-ի հետ զրույցում ընդծգեց՝ այս երգով ցանկացել է ցույց տալ, որ 131 տարվա պատմություն ունեցող կուսակցությունը փշոտ, դժվարին, բայց և փառահեղ ճանապարհ է անցել, չի ընկերկել և չի ընկրկելու։

«Ցավալի է, բայց ըստ արժանվույն չեն գնահատվում Դաշնակցության գործերը։ Մինչև ե՞րբ հայ ժողովրդի մեջ պիտի լինի ամբոխ, որը պիտի ատի այն ազգանվեր կուսակցությանը, որն իր պատմության ընթացքում իր շարքերում ունեցել է այնպիսի տղաներ, որոնք պայքարել են ու զոհվել հանուն ազգի փրկության ու հայրենիքի ազատագրման։ Մինչև ե՞րբ պետք է չգնահատված լինեն այս կուսակցության ծոցից ելած նվիրյալները», — ասաց Սաքո Բուդուզյանն ու ընդգծեց՝ երգի խոսքերի հեղինակին դիմելիս ասել է՝ ուզում է երգի բովանդակությունն այնպիսին լինի, որ դրանում բյուրեղանա նվիրյալ, ազգասեր ու հայրենասեր դաշնակցականի հավաքական կերպարը։

«Ես հավատում եմ, որ մարդիկ դարձի կգան ու կհասկանան, թե որքան ազգանվեր գործեր է արել Դաշնակցությունը։ Դաշնակցությունը եղել է, կա, կլինի ու դեռ լուսավոր օրեր կապրի մեր ազգի հետ։ Թո՛ղ հավերժ ապրեն մեր հայրենիքն ու Դաշնակցությունը», — եզրափակեց Սաքո Բուդուզյանը։