Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ գնանք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների` ժողովրդավարական իշխանափոխության միջոցով, որովհետեւ արդեն իսկ տեսանելի է, որ հերթական ընտրությունները հերթական կեղծիք են արձանագրելու»,-այսօր հայտարարեց ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:
Անդրադառնալով օրեր առաջ ՀԱԿ-ի հանրահավաքում հնչած կոչին` Լյուդմիլա Սարգսյանը վերահաստատեց այն. «Երկու ամիս ենք տալիս իշխանությանը, որպեսզի նա հասկանա` հեռանալու ժամանակն է»:
ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանն էլ նկատեց, որ ՀԱԿ-ի հանրահավաքում տեսել է բաներ, որ շատ վտանգավոր են ժողովրդի համար. «Եթե քաղաքական ուժը գիտի, որ ժողովրդին հավաքում է, բայց ժողովուրդն իրեն չի ենթարկվում, ու ինքը չի կարող կոորդինացնել ժողովրդի գործողությունները, այդ քաղաքական ուժը չպետք է ժողովուրդ հավաքի, դա վտանգավոր է ե'ւ երկրի, ե'ւ իրենց` ընդդիմության համար»:
«Դա ոչ թե երկրի, այլ իշխանության համար է վտանգավոր»,- հակադարձեց Լյուդմիլա Սարգսյանը: Ի դեպ, նա ՀԱԿ-ին համարեց ամենացանկալի քաղաքական ուժը`նշելով, որ այսօր քաղաքական դաշտում միակ արտահայտված ընդդիմությունը ՀԱԿ-ն է: «Եթե Դաշնակցության եւ իրենց ընդդիմություն հայտարարող այլ քաղաքական ուժերի նպատակները համընկնեն ՀԱԿ-ի որդեգրած նպատակներին, չի բացառվում, որ նրանք ցանկություն հայտնեն կա'մ միավորվելու, կա'մ ակտիվ համագործակցելու ՀԱԿ-ի հետ, որովհետեւ համակարգի դեմ առանձին-առանձին պայքարելն անհնար է»,- հայտարարեց տիկին Սարգսյանը: